Քաղաքագետ Էդգար Առաքելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Վազգեն Գալստանյանի վերջին հարցազրույցին, որում քահանայությունից հրաժարված եկեղեցականը պարզաբանում է՝ ինչ է նշանակում սառեցնել եկեղեցական աստիճանը:
Ըստ Առաքելյանի, Գալստանյանի հայտարարությունը «խաբեություն է ու կապիկություն»: Քաղաքագետը, մեջբերելով հարցազրույցը, գրել է.
«Բա ի՞նչը պիտի սառեցնի, եթե ամեն ինչ պահպանվում է։
Կարդացեք ու կհասկանաք, որ մի տգետ տերտեր ուզում է հիմարացնել մի ամբողջ ժողովրդի.
— Նվիրապետական աստիճանը պահպանվո՞ւմ է։ (Լրագրող)
— Այո: (Բագրատ Գալստանյան)
— Ձեզ սրբազան հայր պիտի դիմե՞նք: (Լրագրող)
— Ո՞նց չպետք ա լինի։ (Բագրատ Գալստանյան)
— Չի ստացվո՞ւմ համատեղել հոգևոր ծառայությունը և քաղաքականությունը։ (Լրագրող)
— Չէ, քաղաքական չէ, ազգային-ազատագրական է։ Պաշտոնաթող չեմ, կոչումս վերցված չէ։ Կարգալույծ չեմ։ (Բագրատ Գալստանյան)»: