Նրա ուշքն ու միտքը իր հանրահավաքն է, չի կարող չեղարկել, որովհետև «հայր մերը, որ Կրեմլում է», չի թողնում. Սաֆարյան

«Նրա ուշքն ու միտքը իր հանրահավաքն է»։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով ընդդիմության՝ այսօր նախաձեռնած հանրահավաքին:

«Կապվել է բնակիչների, «տեղական մարմիններրի», «հոգևորականների» հետ, իմացել, որ աղոթում են աղետի համար, սաղ գործերը դասավորել, ու «բոլորին սպասում է» հրապարակում․․․

Շտոբ նիկտո նե դագադալսա․․․

Այս գրառումները առանձնահատուկ «մարդկային բարոյականության» դասագրքային արտացոլանք են․․․

Չի շեղվում «ամենակարևորից»՝ հանրահավաքից․․․

Չի կարող չեղարկել, որովհետև «հայր մերը, որ կրեմլում է», չի թողնում․․․

Դա ինչի չեղարկի՝ վարչապետական անուրջների մեջ է, գիտի թե մեր գլուխն էլ մեռած է․․․

Այս ամբողջին խառնված մարդիկ թող հարգանք չպահանջեն։ Այո, ազատեք չհարգել նաև մեզ/ինձ։ Դա ձեր սրբազան իրավունքն է, միակ սրբազան իրավունքը, մնացյալը սրբազանցությունն է․․․

Բայց դուք իմ, իմ նմանների հետ ընդհանուր անելիք չունեք ու չեք ունենալու։

Նաև՝ շարժումը նաև «Տավուշի փրկության համար էր», Տավուշի «թեմի առաջնորդի կողմից», Տավուշի ու հայրենյաց մնացած անկյունների աղետի վրա թքած, ու իրականում հանուն կաթողիկոսի աթոռի ու պետականության գլուխն ուտելու․․․»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Վազգեն (Բագրատ) Գալստանյանը հայտարարել է, որ, թեև երկրում ստեղծված արտակարգ դրությանը, օրակարգից շեղվելու առիթ ու պատճառ չունեն, այսօրվա հանրահավաքը կայանալու է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ