Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Վազգեն (Բագրատ) Գալստանյանի այսօր հրավիրած հանրահավաքին, որից նրանք չեն հրաժարվել անգամ Ալավերդիում տեղի ունեցած բնական աղետի ֆոնին:
«Էս հակապետական, անբարոյական, անսկզբունք, անհայրենիք ինոագենտներին ցույց տվեք իրանց տեղը վերջապես:
Կոչ եմ անում Հայաստանի երրորդ Հանրապետության դեռևս միակ ընտրված իշխանությանը, Հայաստանի Հանրապետության իրավական և ուժային համակարգի ներկայացուցիչներին օրենքի ողջ խստությամբ մաքրել Հայաստանի Հանրապետության փողոցները:
Էս ազգը մի քանի պիղծ շան տղու ձեռը կրակն ու կղանքը չի ընկել:
Սրանց ես այլեւս չեմ էլ անդրադառնալու, իմ ուշադրությունը միայն աղետի գոտին է:
Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը ու իմ ժողովրդին»,- գրել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցում քննարկման և քննադատության առարկա է դարձել Վազգեն (Բագրատ) Գալստանյանի գլխավորած շարժման «Տելեգրամ»-ի ալիքում արված հրապարակումներից մեկը:
Բանն այն է, որ տեղումների պատճառով երկրում արտակարգ իրավիճակ է ստեղծվել, կա զոհ մարդիկ գտնվում են հեղեղումների հետևանքով ջրով լցված տներում, առանց հոսանքի և կապի են մնացել քաղաքներ, գյուղեր, ճանապարհները փակ են, մարդիկ չեն կարողանում տներից դուրս գալ, իսկ շարժման պաշտոնական էջը գրել է՝ կենտրոնանում են ամենակարևոր գործի վրա՝ այսօր նախաձեռնած իրենց հավաքի:
Օգտատերերի կարծիքով՝ այս կերպ Գալստանյանն ու նրա աջակիցները ուզում են ասել՝ մի շեղվեք Ալավերդու հարցերով և թքած ունեն կատարվածի վրա: