Հաղորդավար Պետրոս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Սրբազան պայար» տելեգրամյան ալիքում արված գրառմանը:
«Հանկարծ չկենտրոնանաք՝ աղետ, ջրհեղեղ, փլուզված ենթակառուցվածքներ, օգնություն: Կենտրոնացեք ամենակարևոր գործի վրա»,- գրել էնա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցում քննարկման և քննադատության առարկա է դարձել Վազգեն (Բագրատ) Գալստանյանի գլխավորած շարժման «Տելեգրամ»-ի ալիքում արված հրապարակումներից մեկը:
Բանն այն է, որ տեղումների պատճառով երկրում արտակարգ իրավիճակ է ստեղծվել, կա զոհ մարդիկ գտնվում են հեղեղումների հետևանքով ջրով լցված տներում, առանց հոսանքի և կապի են մնացել քաղաքներ, գյուղեր, ճանապարհները փակ են, մարդիկ չեն կարողանում տներից դուրս գալ, իսկ շարժման պաշտոնական էջը գրել է՝ կենտրոնանում են ամենակարևոր գործի վրա՝ այսօր նախաձեռնած իրենց հավաքի:
Օգտատերերի կարծիքով՝ այս կերպ Գալստանյանն ու նրա աջակիցները ուզում են ասել՝ մի շեղվեք Ալավերդու հարցերով և թքած ունեն կատարվածի վրա