Երևի հիմա էլ «սրբազան» հաշվարկ են արել, որ աղետի գոտու տարհանված ժողովուրդը իսկը հրապարակում հավաքելու ռեսուրս է…Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է.

Լոռի, Տավուշ, Տաշիր ճգնաժամային իրավիճակ ու աղետ է, արդեն անգամ կորածների ու 2 մահվան տեղեկություն կա, սրանք իրենց սև գործին են։ Երևի հիմա էլ «սրբազան» հաշվարկ են արել, որ աղետի գոտու տարհանված ժողովուրդը իսկը հրապարակում հավաքելու ռեսուրս է…

Սխալվում եք, Հայաստանի հանրապետության ժողովուրդը ձեր «բարոյականությունը» չի ունեցել ու չի ունենա։ Հայաստանն այդ անբարո պետությունը չէ, որ դուք եք պատկերացնում…

Հայաստանն այն պետությունն է, որտեղ մարդկանց աղոթքները հիմա իրենց տառապող ու խուճապահար հայրենակիցների հետ է։ Հայաստանի ժողովուրդը ձեր սրբազանց շարժման հետ աղերս չի կարող ունենալ…

Դուք, մեղմ է ասել, թե բարոյականության պակաս ունեք…

Այո, դուք կենտրոնացեք ամենակարևոր անբարո գործի վրա… 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ