Ինչքան կարելի է լինել ապազգային, որ նույնիսկ այս օրհասական պահին աթոռի կռիվ տալ.Ռոման Բաղդասարյան

Ռոման Բաղդասարյանը գրում է.

Լոռիում ավերածություններ են, կան զոհեր, իսկ սրանք մտածում են միայն իշխանության զավթման մասին։

Ինչքան կարելի է լինել ապազգային, որ նույնիսկ այս օրհասական պահին աթոռի կռիվ տալ։

Ավելի վաղ հայտնել էինք համացանցում քննարկման և քննադատության առարկա է դարձել Վազգեն (Բագրատ) Գալստանյանի գլխավորած շարժման «Տելեգրամ»-ի ալիքում արված հրապարակումներից մեկը:

Բանն այն է, որ տեղումների պատճառով երկրում արտակարգ իրավիճակ է ստեղծվել, կա զոհ (հնարավոր է՝ նույնիսկ զոհեր), մարդիկ գտնվում են հեղեղումների հետևանքով ջով լցված տներում, , առանց հոսանքի և կապի են մնացել քաղաքներ, գյուղեր, ճանապարհները փակ են, մարդիկ չեն կարողանում տներից դուրս գալ, իսկ շարժման պաշտոնական էջը գրել է՝ կենտրոնանում են ամենակարևոր գործի վրա՝ այսօր նախաձեռնված իրենց հավաքի:

Օգտատերերի կարծիքով՝ այս կերպ Գալստանյանն ու նրա աջակիցները ուզում են ասել՝ մի շեղվեք Ալավերդու հարցերով և թքած ունեն կատարվածի վրա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ