37 տարի առաջ անհետ կործ ինքնաթիռը անսպասելի վայրէջք է կատարել

Չարթերային DC-4 ինքնաթիռը 1992թ. 57 ուղևորներով վայրէջք կատարեց Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի օդանավակայանում… Իսկ այժմ ուշադրություն. այդ ինքնաթիռն անհետացել էր Նյու Յորքից Մայամի չվերթ կատարելիս վայրէջքից 37 տարի առաջ: Սակայն մի քանի րոպե էլ չանցած՝ ուրվական ինքնաթիռը կրկին օդ բարձրացավ ու կորավ ամպերի մեջ: Ականատեսների վկայությունները, ինչպես նաև օդաչուի ու դիսպետչերի երկխոսության ձայնագրությունը հանդիսանում են անհերքելի վկայություն առ այն, որ այս պատմությունը մտացածին չէ:

«Օդանավակայանի վերահսկող ծառայության աշխատակիցների ցուցմունքները, համաձայն որոնց՝ նրանք ականատես են եղել այս միջադեպին, ըստ էության՝ համընկնում են միմյանց հետ»,- հայտարարել է երկրի քաղավիացիայի փոխնախարար Ռամոն Էստովարը: Սակայն, ըստ փոխնախարարի, վճռորոշ դեր ունեցավ 1955թ. փոքրիկ օրացույցը, որը DC-4-ի օդաչուն գցել էր թռիչքուղու վրա օդ բարձրանալուց վայրկյաններ առաջ:

«Ես տեսել եմ ինքնաթիռը, լսել եմ օդաչուի ձայնը: Ես անգամ ձեռքումս եմ պահել այդ օրացույցը, բայց մինչև հիմա ինքս չեմ կարողանում հավատալ այս ամենին: Ինքնաթիռի մեջ գտնվող մարդիկ հավատացած էին, որ 1955 թվականն է, և իրենք վայրէջք են կատարել Ֆլորիդայում: Բայց դա այդպես չէ: Աստված գիտե, թե որտեղ են գտնվել նրանք այդ ողջ ընթացքում», – ասել է թռիչքների վերահսկողության աշտարակում այդ օրը գտնված Հուան Դե լա Կորտեն:

Դե լա Կորտեի ու այլ դիսպետչերների պնդմամբ՝ նրանք հասկացան, որ ինչ-որ գերբնական բան է կատարվում այն ժամանակ, երբ անսպասելիորեն օդանավակայանին սկսեց մոտենալ պտուտակավոր մի ինքնաթիռ, որը չէր երևում ռադարների վրա: Նա պատմել է հետևյալը.

«Մենք տեսնում էինք ինքնաթիռը մեր աչքերով, բայց ռադարի վրա որևէ նշաններ չկային: Մենք խնդրեցինք օդաչուին հայտնել իր ով լինելը, և նա ռադիոյով հարցրեց մեզ. «Որտե՞ղ ենք մենք գտնվում»: Նրա ձայնը վախվորած ու անվստահ էր, բայց վերջապես նա ասաց, որ չարթերային 914-րդ չվերթն է, որը Նյու Յորքից Մայամի է տեղափոխում 57 ուղևորների և 4 հոգանոց անձնակազմի: Այս խոսքերից հետո քար լռություն տիրեց, որովհետև բոլորն ապշած էին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ