«Սուրճ կխմե՞ք… Աննա, Սուրճ էլի …». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РБК-ին տված հարցազրույցում պատասխանելով հարցին՝ «ինչպե՞ս կարողացավ «անարյուն» հեղափոխություն անել», պատասխանեց.

«Մեր գաղափարախոսությունը հենց սկզբից այդպիսին էր»:

Վարչապետը պատմեց՝ իր պատգամավորական գործունեությունից առաջ բանտում էր, և այն ժամանակ չկային սոցկայքեր, իսկ 2009 թ., երբ բանտից դուրս եկավ, տեսավ, որ կա YouTube, կա Facebook ու Twitter, ու սկսեց հասկանալ, որ ընդդիմադիր գործչի համար կա այդ կոմունիկացիաներն օգտագործելու հնարավորություն:

Փաշինյանն անդրադարձավ երկիրը ղեկավարելիս «իրականությունից կտրվելու» սպառնալիքին, նշեց՝ դա իշխանության մեջ գտնվող մարդկանց համար ամենամեծ վտանգն է:

Այնուհետև վարչապետ Փաշինյանը կառավարական առանձնատուն այցելած իր հյուրերին սուրճ հյուրասիրեց:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ