300$+ճանապարհածախս․ Որքան են վարձատրվում Ռուսաստանից ներմուծվող սադրիչները

Ինչպես հայտնել էինք,  Ռուսաստանից Հայաստան են «ներմուծվում» տարբեր քրեական հեղինակությունների հետ փոխկապակցված խմբեր, որոնք մայիսի 26-ին Վազգեն Գալստանյանի հանրահավաքում փորձելու են բախումներ հրահրել։

Հանցավոր խմբերի՝  Դոն Պիպոյի ու Ախալքալաքի ոճրագործ Նորայր Թևանյանի կողմից Հայաստան ժամանող այս անձինք չեն գալիս Հայաստան զուտ գլխաքանակ լրացնելու, ցուցում ունեն մայիսի 26-ին բախումներ հրահրելու։

Հայտնի է, որ Ռուսաստանից ներմուծվող սադրիչներից յուրաքանչյուրին խոստացել են 300$+ճանապարհածախս։ 

Ի դեպ, Վազգեն Գալստանյանի շարժումը օրհնած կաթողիկոսը անձնական պատասխանատվություն է կրում այս անձանցից յուրաքանչյուրի համար։ Ցանկացած սադրանք ու բախում կրելու է իրավական հետևանք, ու  դրա  պատասխանատուն անձամբ Գարեգին Բ-ն է։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ