Ռուսաստանից եկած «դեսանտի» մասին մի անգամ չէ, որ ասել եմ.Հովսեփ Խուրշուդյանը փաստեր է ներկայացրել

Հովսեփ Խուրշուդյանը գրում է.

Ռուսաստանից եկած «դեսանտի» մասին մի անգամ չէ, որ ասել եմ։ Հիմա սկսել են իրենք իրենց մասին պատմել։ Թե բա «դե Հայաստանում էլ երիտասարդություն չի մնացել, 90 տոկոսը իրենց ճաշի-մաշի մասին են մտածում ու էսօր Հայաստանի հայ մնալու հարցը Սփյուռքի ձեռքում ա․․․ կոչ եմ անում Ռուսաստանում ապրող իմ ընկեր սպորտսմեններին ամսի 23-ին, ամենաուշը՝ 26-ին գալ Հայաստան»։

Ինչ ասես սրանց․․․ Հայաստանի երիտասարդությունը հիմա Հայաստանի սահմանն ա պահում, 2020-ին էլ 4000 զոհ, 10000-ի մոտ վիրավոր տվեց Արցախը պահելու համար, քանի որ ձեր տեր Պուտինը, որ էսօր ձեր միջոցով ուզում ա Հայաստանը իր ծայրագավառը դարձնի՝ էն ժամանակվանից սկսել էր Հայաստանի թիկուքին դաշույններ խրել։

Եթե նման տիպարների կողմից հրապարակված էլի ինքնախոստովանական ցուցմունքներ ունեք՝ ուղարկեք, կոլեկցիա եմ հավաքում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ