Մարտի 1-ի 10 զոհերի վրա կրակողների անունները հայտնի են…

Տարոն Չախոյանն ր ֆեյսբուքյն էջում գրել է.

Մարտի 1-ի 10 զոհերի մեղավորը գտնված է վաղուց:

Ամեն անգամ մատերին թող փաթաթան չանեն, թե բա դե ասեք ով է կրակել էդ 10 զոհերի վրա:

Կրակողներն ընդամենը գործիք են եղել, որոնց ուղղակի օգտագործել են նպատակին հասնելու համար:

Նմանօրինակ «գործիքներ» այսօր էլ կան մեր իրավապահ համակարգում, որ հարկ եղած դեպքում վերադասի (առավել ևս Գերագույն գլխավոր հրամանատարի) հրամանով կգնան ամեն քայլի՝ անկախ նրանից դա օրինական է թե ոչ:

Չգիտեմ ում ոնց, բայց ինձ ընդհանրաապես հետաքրիքր չէ 10 զոհերի վրա կրակողների անձը, կարևոր է, թե ով տվեց կրակելու հրամանը:

Կարևոր է, թե Ազատության հրապարակում ով կազմակերպեց քնած ժողովրդի ջարդը:

Կարևոր է, թե ում հրամանով բանակը խառնվեց ներքաղաքական պրոցեսներին:

Իսկ մարտի 1-ի 10 զոհերի մեղավորը երկրի «միակ տղամարդն է», ում 3 «մանեթանոց» աջակիցներն ինչքան էլ իրանց ճղեն էժանագին շոուներով, միևնույն է` հատուցման ժամը եկել է:

Հա, ու հանգիստ կարելի ասել, որ ՄԱՐՏԻ 1-Ի 10 ԶՈՀԵՐԻ ՎՐԱ ԿՐԱԿՈՂՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ, նույն «մարդ»-ն է կրակել՝ «երկրի միակ տղամարդը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ