Հայտնի «Սաքուլիկը»՝ Քոչարյանի աջակիցների շարքերում

Ռոբերտ Քոչարյանի աջակիցների թվում էր Սերգեյ Խառատյանը, որը հանրությանն ավելի հայտնի է 2013 թվականին Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության ժամանակ լրագրողների աշխատանքը խոչընդոտելուց:

Սերգեյ Խառատյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, որ անարդարությունների դեմ են պայքարում: Նա նշեց, որ այժմ ՀՀԿ-ական չէ: «Եղել եմ ՀՀԿ-ական, ու այնպես չի, որ փոշմանում եմ, որ եղել եմ ՀՀԿ-ական: Այս պահին աջակցում եմ Ռոբերտ Քոչարյանին, պայքարում եմ անօրինականությունների դեմ»,- ասաց Խառատյանը:

2013 թվականին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մի խումբ ուսանողներ՝ այն ժամանակ համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ, ՀՀԿ-ական Սերգեյ Խառատյանի համակարգմամբ, խոչընդոտել էին լրագրողների մուտքը համալսարան, բռնություն կիրառել նրանց նկատմամբ, հայհոյել: Միջադեպից հետո երիտասարդները հանրությանը հայտնի դարձան «Սաքուլիկ» անվամբ, քանի որ նրանցից մեկը այնտեղ ասել էր՝ «Սաքուլիկ կիլդիմ չբռնես»:

Նշենք նաեւ, որ հեղափոխությունից առաջ Խառատյանը զբաղեցնում էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրենի պաշտոնը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ