Երեկ՝ մայիսին 19-ին Թբիլիսիում 110-րդ անգամ հանդիսավորապես նշվեց Վարդատոնը։ Մայիսի կեսերին նշվող Վարդատոնը որպես կանոն համախմբում է հայերին ՝ հարգելու Սայաթ-Նովայի ժառանգությունը, ով իր կյանքի զգալի մասը անցկացրել է Թբիլիսիում:
Մինչ տոնակատարության սկիզբը, հավարտ Սուրբ և Անմահ պատարագի, եկեղեցու բակում հանգչող Սայաթ-Նովայի գերեզմանի մոտ կատարվեց հոգեհանգստյան կարգ: Սակայն ի տարբերություն նախորդ տարիների այս անգամ Թբիլիսիում կայացած Վարդատոնին ներկաների քանակը բավականին քիչ էր։ Անգամ ներկաներն էին զարմացած, թե ինչով է պայմանավորված ամենամյա տոնակատարությանը հայերի սակավաթիվ մասնակցությունը։
Ամենևին զարմանալ պետք չէ, Հայաստանում քաղաքականությամբ զբաղվող Մայր Աթոռը ու նրա սքեմի տակ քողարկված սրբազանները ամենօրյա ռեժիմով խորացնում են հասարակություն-եկեղեցի անջրպետը՝ էլ ավելի խորացնելով հասարակության անվստահությունը հոգևորականների հանդեպ։ Ի դեպ, այս կերպ շարունակելու դեպքում, սպասելի է, որ եկեղեցական ծիսակարգերին ու պատարագներին մասնակից մարդկանց թիվը գնալով էլ ավելի նվազի։