«Վերջին անգամ ե՞րբ էի այստեղ եկել». Նիկոլ Փաշինյանը՝ խանութում

Նիկոլ Փաշինյանը РБК-ի նկարահանող խմբի հետ զրուցելով մտավ խանութ: Նա խանութի աշխատակցին հարց ուղղեց.

«Վերջին անգամ ե՞րբ էի եկել այստեղ»:

Պատասխանը եղավ՝ երկու ամիս առաջ:

Լրագրողը հետաքրքրվեց՝ երկու ամիս առաջ այդ խանութից ի՞նչ էր գնում ՀՀ վարչապետը:

«Մաստակ էի գնում: Ես սովորաբար մաստակ եմ գնում այստեղից»,- ասաց նա:

Վարչապետը տեղեկացրեց, որ ծրագրում են հասնել կանխիկ դրամաշրջանառության կրճատման, քանի որ ստվերային տնտեսությունը սովորաբար հիմնվում է հենց դրա վրա:

Հարցին՝ ռուսական ի՞նչ ապրանքներ են վաճառվում այդ խանութում, օրինակ` Փաշինյանը պատասխանեց՝ պաղպաղակ, կոնֆետ, օղի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ