Եթե Հայաստանն այս լուծմանը չգնար, չուզենար Ալիևի 2 գյուղերի կեսն ստանալ, ու ռազմական գործողություն լիներ՝ ձեր տղերքն ու հարազատների տղե՞րքն էին կռիվ գնալու.Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Կիրանցի հարցը պետք է լուծվի։ Ու հարցը միայն 2 հայրենակիցների տները չեն, որոնց փոխհատուցման պատրաստակամության մասին կառավարությունը հայտարարություն է տարածել։ Գյուղը պետք է անվտանգության նվազագույն օղակող գոտի ունենա։ Լավ է, որ սահմանազատման ժամանակ ձեռնպահ են մնացել գյուղի տարածքում կետերում սյուներ դնելուց։ Համայնքին գրգռել պետք չէ, ու ինչպես ասել եմ քանիցս՝ առաջիկայում նույն խնդրին Ադրբեջանն է բախվելու մի շարք բնակավարերում, որտեղ սահմանագիծը անցնում է բակերով, թաղարամասերով։

Ու եթե մեթոդաբանությունը մի փոքր այլ վերցվեր, ի սկզբանե չէին առաջանա Կիրանցի մեր հայրենակիցներին գրգռելու, նրանց հույզերի վրա խաղալու հետևանքները։ Այդ դեպքում մարդիկ համբարատար կսպասեին, որ սահմանագծման գործընթացի ավարտին հանրաքվեներով համարժեք ու փոխշահավետ փոխանակումներ արվեին, իսկ այդպիսի փոխանակման կոմբինացիա հենց Տավուշի այդ հատվածում առկա է։ Այդ դեպքում Կիրանցի բնակիչներչը գիշեր ցերեկ իրենց գերազմանների, գյուղի տների կամ իրենց չափազանց մոտեցած սահմանագծի կապակցութամբ մղձավանջային օրեր չէին ունենա․․․
Բաղանիսի ու Բաղանիս Այրումի սահմանագծման մասին արդեն արտահայտվել եմ ավելի վաղ։ Այդ գյուղից մի թաղամաս՝ մինչև 20 տուն ընկել է Հայաստանի տարածք։

Նույնը Ոսկեպարի ու Ներքին Ասքիբարայի մասին, որտեղ եկեղեցուն հարակից թաղամասն է ընկել Հայաստանի տարածք։ Հանուն արդարության, անգամ ԽՍՀՄ ժամանակ ես ու շատերը չենք էլ իմացել, որ ադրբեջանցիների կողմից յուրացվող այդ տարածքները մերն են։
Դեհ, պատմական տեսանկյունից, իհարկե, այդ տարածքի բոլոր հողերն են մերը եղել, ու միայն այն, որ Ոսկեպարի ու Բաղանիսի դեպքում նոր ենք իմացել, որ մեր կոլխոզների նախագահների կամ ավելի վերևի համաձայնությամբ թուրքերը կարողացել են մեզ պատկանող հողերում թաղամասեր կառուցել, արդեն ինքնին խոսում է, թե միշտ առաջինն ով է մեր տունը քանդում՝ մենք․․․

Գիտեմ, որ սահմանագծման մասին կան տարբեր կարծիքներ։ Ինքս էլ առկա մեթոդաբանության կողմնակիցը չեմ եղել առաջին օրից ու իմ մոտեցումները շարադրել եմ ոչ միայն հրապարակավ, այլ նաև գործընկերներիս հետ իշխանության ներկայացուցիչների հետ փակ հանդիպումներում։ Բայց առավելապես հռետորական հարց կտամ առավել դժգոհներին, որոնք այլընտրանքին լուծում էլ չունեն ու չեն առաջարկում։ Ոմանց ճանաչելով ուզում եմ հարցնեմ՝ եթե Հայաստանն այս լուծմանը չգնար, չուզենար Ալիևի 2 գյուղերի կեսն ստանալ, ու ռազմական գործողություն լիներ՝ ձեր տղերքն ու հարազատների տղե՞րքն էին կռիվ գնալու։ Ինչ-որ շատ լավ եմ հիշում, թե ում տղեքը անցած պատերազմների ժամանակ որտեղ էին ու ինչո՞ւ պատերազմում չէին։
Այ, սա հաստատ գիտեմ։ Մնացածը չգրեմ։ Մի խոսացրեք։ Ինքներդ էլ գիտեք, որ շատերի մասին գիտեմ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ