Սրբազան Անին մասնագիտական գործունեություն էր ծավալում Խեյրմլիի բացատում, մեկ էլ հանկարծ դեմը դուրս եկավ քարի վրա նստած Գեղամ Նազարյանը.Ս. Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեկ Կիրանցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի և Անի Գևորգյանի միջև տեղի ունեցած միջադեպին։

Ով աստվածներ,
Սրբազան Անին մասնագիտական գործունեություն էր ծավալում Խեյրմլիի բացատում, մեկ էլ հանկարծ դեմը դուրս եկավ քարի վրա նստած Գեղամ Նազարյանը և սկսեց խոչընդոտել բացատի հայրենասեր ու ռազմատենչ թիթեռներին տեսանկարահանելը։

Արդ, ալամ աշխարհի ամենաժուռնալիստ Սաթիկի միությունը կոչ է անում հետաքննել Գեղամ Նազարյանի արարքը և պարզել, թե քարի վրա նստած ինչ դավադիր պլաններ էր մտմտում Խեյրմլին հանձնելու ուղղությամբ…

Լացելու բան է..

Возможно, это изображение 1 человек, очки для зрения и текст

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ