Երկու օր է զսպում եմ ինձ, որ չանդրադառնամ դեպքին.Հասմիկ Հակոբյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

«Աստված ունեցեք, ինչպես տատս կասեր…

Երկու օր է զսպում եմ ինձ, որ չանդրադառնամ Վանաձորի հասարակական բարեգործական ճաշարանից օգտվող, ֆինանսական դժվարություններ ունեցող մեր տատիկ-պապիկներին «սրբազան» շարժման բերելու դեպքին:

Պատկերացնո՞ւմ եք, Քննչական կոմիտեն պարզել է, որ 3000 դրամով այս խոցելի խմբին էս «սուրբ, բարի, ճշմարիտ» մարդիկ բերել են հավաքներին, նրանցից շատերը չեն էլ իմացել, թե ուր են գնում:

Հուսամ հնարավոր ամենախիստ պատժին կարժանանաք»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ