Մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը «Ինստագրամ»-ի իր էջի սթորի բաժնում անդրադարձել է երեկ իր մասնակցությամբ հրապարակված տեսանյութին, որտեղ նրան մեղադրում են սրճարանում սուրճ խմելու և ակցիային չմիանալու մեջ։
Վերջինս պարզաբանել է, որ տեսանյութն ամբողջական չի հրապարկվել և այն որակել է պրովոկացիա։
«Ես միայն մի բան հասկացա․ ինչքան շատ է պրովոկացիան։ Ամբողջական տեսանյութն իհարկե չկա, չեն հրապարակում, քանի որ մի աղջիկ ինձ մեղադրում է սուրճ խմելու «հանցանքի» մեջ և հայրենիքը հավասարեցնում է սուրճին, իսկ տղան խոսում է հրամանների մասին։
Այո՛, զզվելի և տհաճ է «լրագրողական» այս մոտեցումը։ Քանի որ ինձ մոտեցած նկարահանող խումբը լրագրողական էթիկա չուներ, նույնիսկ հարկ չեմ համարել նրանց հարցերին պատասխանել»,- գրել է նա։
Թովմասյանը նշել է, որ չկա որևէ մեկը, որը կկարողանա իրեն հրամաններ տալ․ «Հրամանների մասին միայն մի բան կասեմ՝ սեփական կարծիք ու վարքագիծ ունենալու համար ես ոչ մեկի հրամանին չեմ սպասել»։