իկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, Facebook -ի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ երթի ժամանակ հյուրընկալվել է մի ընտանիքի.
«Այսօրվա համաերևանյան երթի ընթացքում Մալաթիա-Սեբաստիա համայնքում հյուրընկալվեցինք Բաբախանյանների տանը, անմահական գաթա հյուրասիրեցին»:
Լուսանկարում երևում է, որ նրանց հետ է եղել նաև ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Երևանում այս պահին ընթանում է քայլերթ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: