Կասկած չկա, որ միջոցների մեջ խտրություն չդնող ոհմակը որոշել է հասնել ՀՀ պետականության ջախջախման՝ ներսից. Բաբաջանյան

«Չկարողանալով ներսում ակումուլացնել իշխանազավթման համար անհրաժեշտ ներքին պաշար, որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել»։

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը՝ շարունակելով.

«Հաստատվեց այն ինչի մասին զգուշացնում էի՝ եպիսկոպոսական վեղարի ետևում տաքնված քոչարյանամերձ ռուսական գործակալական ցանցի պարագլուխ-«դիվանագետներն» ու քաղաքական շրջանակները, ինչպես նաև հենց ինքը՝ շարժման առաջնորդ սրբազան հայրը նպատակադրվել են խափանել մայիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների կողմից սահմանազատման գործընթացի աշխատակարգային արձանագրության ստորագրումը, որը հետո պետք է ուղարկվի ԱԺ՝ վավերացման։

Եթե ինչ որ ճանապարհով «սրբազան» շարժմանը հաջողվի հասնել հռչակված նպատակին, ապա վստահ լինենք, որ Ադրբեջանը Ռուսաստանի հրահրմամբ լեգիտիմ իրավունք է ստանում Հայաստանի դեմ հարձակվել՝ սահմանի ցանկացած հատվածից։ Ադրբեջանն իր գործողությունները կհիմնավորի միջազգային լայն աջակցություն ստացած Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատում իրականացնելու Հայաստանի միակողմանի կերպով հրաժարվելու հանգամանքով։
Կասկած չկա, որ միջոցների մեջ խտրություն չդնող այս ոհմակը որոշել է հասնել Հայաստանի պետականության ջախջախման՝ ներսից։ Հուսամ եկեղեցին, վեհափառ հայրապետը հասկանում են իրենց պատասխանատվությունը պետության և ժողովրդի առջև, և րոպե առաջ անհրաժեշտ քայլերը կձեռնարկեն այս ազգակործան նպատակադրումն օրորոցում խեղդելու համար»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ