Զգույշ կլինեք այդ եկեղեցավաճառ-սրբապիղծը հիմա էլ ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին բանկում գրավ չդնի.Գնել Սարգսյան

Գնել Սարգսյանը գրում է.

Զգույշ կլինեք այդ եկեղեցավաճառ-սրբապիղծը հիմա էլ ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին բանկում գրավ չդնի…Եթե իհարկե արդեն Գարեգին Բեսը չի դրել…

Էն բգոյի հավատարիմ թովմասիկին էլ ասեք,թող իր էդ հագուստը հանի,որովհետև կապա կամ ֆառաջա կարող են հագնել միայն սարկավագական ձեռնադրումից հետո, մինչ այդ թույլ չի տրվում…իսկ ինքը ուրարակիր է…վզին ոնց որ շատա վերցնում ու շտապումա…
գլխին մի փորձանք չբերի…

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք ,Կանադայում լույս տեսնող Armenian Mirror-Spectator շաբաթաթերթը 2013 թվականի հուլիսի 20-ի իր համարում խայտառակ մանրամասներ է ներկայացրել այդ ժամանակվա Կանադայի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի գործունեությունից։

Համարում մասնավորապես ներկայացվում է, որ Գալստանյանը նախ Կանադայի թեմը ներքաշել է ինչ-որ տարօրինակ ֆինանսատնտեսական գործունեության մեջ, որի արդյունքում գոյացել են հարյուր հազարավոր դոլարների պարտքեր, իսկ հետո էլ փորձել է գումարի դիմաց ԳՐԱՎ ԴՆԵԼ Կվեբեքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Կից՝ համարի լուսանկարները և թարգմանությունը։

«Մեր համայնքը պետք է իմանա, որ Վազգեն Գալստանյանի անմիտ, բայց համառ գործողությունների շնորհիվ, որոնք կատարելիս նա գտավ մի քանի հանցակիցներ՝ համայնքը հայտնվեց գեղեցիկ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարը վերջնականապես կորցնելու շեմին։ Արդյո՞ք նրա «երկրպագուները» գիտակցո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում։

Նա գաղտնի և անօրինական կերպով իր հանցակիցների հետ այս եկեղեցին գրավադրելու ֆինանսական բանակցություններ է վարել։ Գործարքի փաստաթղթերը մասնակիցների անուններով հասանելի են Chomedey Caisse Populaire-ում։ Գործընթացը կասեցվեց միայն մի քանի բարեխիղճ ծխականների օպերատիվ գործողությանների շնորհիվ, ովքեր խնդրեցին արտահերթ ընդհանուր ժողով անցկացնել, որտեղ բացահայտվեց և կասեցվեց Բագրատ Սրբազանի գլխավորած անօրինական դավադրությունը։ Վերոհիշյալ հիփոթեքային գործընթացը Բագրատ Սրբազանը կազմակերպել էր փորձելով բերել իր արագ «փրկությունը» կամ քողարկել ավելի մեծ ֆինանսական վնասը Լավալի նախագծում:

Լավալի Սուրբ Խաչ եկեղեցու բարի կամեցող ծխականների հաշվին հավաքագրված մի քանի հարյուր հազար դոլարը մատնվում է Սրբազանի և նրա շրջապատի անհասկանալի գործողությունների պատճառով։ Ֆոնդերի բացակայության պատճառով նա ստիպված էր աջ ու ձախ վարկեր վերցնել։ Այժմ եկեղեցին գտնվում է ավելի քան 1 միլիոն դոլարի պարտքի տակ: Թեմական խորհրդի և հոգաբարձուների հետ Լավալի ծխական խորհրդի համատեղ ժողովում տրվել է մանրամասն հաշվետվություն։ Մեր ընթերցողները կարող են հայցել և ստանալ այդ պաշտոնական հաշվետվությունները։

Ընդամենը մեկ տարի առաջ էր, որ Լավալ ծրագրի ամենօրյա գործունեության մեջ ներգրավվածները ահազանգում էին՝ միջամտելու և դադարեցնելու Լավալի նախագծում անիմաստ գործողությունները, որոնք առաջնորդում էր Բագրատ Սրբազանը, թեև նա որպես առաջնորդ, պետք է լիովին զերծ մնար այսպիսի ֆինանսական և իրավական խնդիրներից, քանի որ դրանք նրա տիրույթից դուրս են»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ