Հովսեփ Խուրշուդյանը գրել է.
Մեր արցախցի հայրենակիցները Հայաստան տեղափոխվելուց հետո էլ իրենց կեղեքող ղարաբաղյան կլանի ձեռքից չպրծան։ Էդ ջեբկիրները՝ ունենալով բոլորի համարները եւ տեսնելով, որ 20,000 դրամներն էլ այլեւս չեն աշխատում՝ մարդկանց փողոց դուրս բերելու համար, այժմ էլ անհատապես զանգահարում են եւ սպառնում, որ իշխանափոխությունից հետո միայն հանրահավաքներին մասնակցած եւ ներկա ստացած արցախցիներն են բնակարանով ապահովվելու։
Իբր իշխանափոխությունից հետո Երեւանի կողքը քաղաք են կառուցելու եւ հանրահավաքներին մասնակցած բոլոր արցախցիներին այնտեղ բնակարան տան։
Գլխներիդ ձյուն գա, հա, թե դուք կարողանաք Հայաստանի Հանրապետությունն էլ լուծարել, ոնց որ Արցախի հանրապետությունը լուծարեցիք։ ՀՀ իրավապահ մարմինները ինչո՞ւ մինչեւ հիմա չեն կալանավորել ՀՀ-ԼՂՀ միջպետական վարկով Արցախին փոխանցված ՀՀ քաղաքացիների միլիոնավոր դոլարները յուրացրած ջեբկիրներին, որ հիմա էլ դրանք սկսել են Հայաստանի պետականությունը քայքայել։