Պետք է նստել ու կողքից լուռ հետևել, թե ինչպես են աթոռակռիվ անելով ինքնաոչնչանում. Ալխաս Ղազարյան

ՔՊ պատգամավոր Ալխաս Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Վերջին տարիներին, արդեն սովորույթի ուժով, գարնանային տաք օրերի հետ համահունչ, ընդդիմության ներկայացուցիչները արթնանում են ձմեռային քնից. միանգամից սկսում են իշխանափոխություն իրականացնելու իրենց հուսահատ փորձերը։

Քաղաքական բոլոր դեմքերը արդեն փորձել են իրենց ուժերը այս առումով` հայտնի հեքիաթի սկզբունքով, թե «ով ավելի մեծ սուտ ասի, թագավորությանս կեսը կտամ նրան», իսկ թեկնածուների պակաս կարծես չենք էլ ունենում: Դե գրավիչ ու խոստումնալից առաջարկ է հայտնի կազմակերպիչների կողմից…

Պարզապես ցավում եմ, որ այդ ամենն առանց մարդկային կարեկցանքի ու հարգանքի են անում` հայրենակիցներիս էմոցիաների հաշվին:

Սահմանազատման գործընթացի հիմքով հույզեր գեներացնողներն արդեն երկու օր է` առհասարակ մոռացել են դրա մասին. կարծես չեն կարողանում միմյանց միջև «պաշտոններ» բաժանել:

Այնքան են իրար խառնվել, որ քիչ էր մնում Սահմանադրությունը փոխեին. բա իրենց ժամանակները չլիներ, Սահմանադրությունն այնպես փոխեին, որ ամենահմուտ աճպարարն էլ զարմանար:

Կարծում եմ, պետք է նստել ու կողքից լուռ հետևել, թե ինչպես են աթոռակռիվ անելով ինքնաոչնչանում:

Հ.Գ. սիրելի հայրենակիցներ,

շատ մեծ հմտություններ պետք չէր հասկանալու, որ նախապես ծրագրված շարժումը ով է ղեկավարում. այսօրվա տեխնոլոգիական զարգացման դարում, համացանցում որոնում ենք քաղաքական առաջնորդներից մեկի հարցազրույցը և ամեն բան իր տեղն է ընկնում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ