«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն իր «Ֆեյսբուք»-ի էջում հայտնել է, որ հաղորդագրություն է ստացել:
Հրապարակելով հաղորդագրության բովանդակությունը, նա գրել է.
«Երեխեք ջան, եթե ձեզ թվում է, թե Նաիրի Հունանյանը ինչ-որ այլ ուղի է անցել, քան կոնկրետ էն մարդկանց հետ մտերմիկ ու «գաղափարական» շփումը, որոնք էսօր հրապարակում ստվերային «շարժում» են համակարգում, դուք սխալվում եք։ YouTube-ում կադրերը կան, հանգիստ նայեք։
Եթե ձեզ թվում է, թե էդ մարդկանց խոսույթը Վազգեն Սարգսյանի մասին գոնե 20%-ով տարբեր է եղել նրանց այսօր Նիկոլ Փաշինյանի մասին խոսույթից, դուք սխալվում եք։ YouTube-ում կադրերը կան, հանգիստ նայեք։
Եթե ձեզ թվում է, թե դաշնակ Նաիրի Հունանյանին գաղափարապես ոգեշնչելուց ու նրա կողմից «գործն» անելուց հետո այդ մարդկանցից մեկը գոնե նրան պերեդաչի է տարել, դուք սխալվում եք։
Վազգեն Գալստանյանին էլ փոխանցեք, որ էս մարած տեռորիստա-ֆաշիստական «սրբազան պայքարի» ընթացքում Աստված ու տաճար բառերը քիչ օգտագործի»։