Մայիսի 9-ից Հանրապետության հրապարակում ընդդիմության հանրահավաքների համար տեղադրված է բեմ և հսկայական բարձրախոսներ։ Ընդ որում հրապարակում տեղադրված բարձրախոսների ու բեմի օրական արժեքը մոտավոր 25.000 դոլար է։
Իսկ հիմա գուշակեք, թե ով է վճարում այդ գումարը՝ իհարկե ոչ Բագրատ (Վազգեն) Գալստանյանը։
Հրապարակում տեղադրված բեմի ու կահավորանքի համար օրական 25,000 դոլար վճարում է Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը։ Ի դեպ մայիսի 9-ից տեղադրված բեմի ու տեխնիկայի համար Քոչարյանն արդեն իսկ վճարել է 100,000 դոլար։