Հայ երեխան Թուրքիայում մահմեդականություն է ընդունել

Արթուր անունով 13-ամյա հայ մի տղա  թուրքական հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում փոխել է իր կրոնն ու անունը։ Նա  ընտրել է Նիհաթ մահմեդական անունը: Այդ մասին հայտարարվել է մահմեդականների սուրբ ամսվա՝ Ռամադանի առթիվ հեռարձակվող տոնական հաղորդումներից մեկի ժամանակ:

Արթուրը ժամանակին սովորել է Գումգափու թաղամասում գտնվող հայկական դպրոցում, այնուհետև որոշ ժամանակ սովորել է հայկական վարժարաններից մեկում։ Դպրոցում ուսումնական ծրագրի ընկալման դժվարություններ է ունեցել: Տղան ապրում է հայ մոր և քուրդ հայրացուի հետ։

Դեպքին ծանոթ պոլսաբնակները չեն բացառում, որ հաշվի առնելով հաղորդման սկանդալային տարրեր ունենալու հանգամանքը՝ երեխայի ընտանիքն այս շոուի համար գումար է ստացել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ