Մեզ ծառայելու առաքելությունը թողել ու կոռուպցիոն մեգաաստղերի, պոլիտիկ դիերի հետ քաղաքականությամբ են զբաղվում. Մկրտչյան

«Այսօր՝ մայիսի 9-ին, հինգշաբթի է, Համբարձման տոնն է: Քառասուներորդ օրն է Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությունից հետո»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հիշեցրել է քաղաքագետ Հարություն Մկրտչյանը՝հավելելով, ո որոշ հոգևորականներ մոռացել են օրվա մասին և հոգևոր ծառայություն մատուցելու փոխարեն զբաղվում են քաղաքականությամբ:

«Համբարձումով եզրափակվում է Հիսուս Քրիստոսի երկրավոր առաքելության և ավետարանական պատմությունը։

Համբարձում նշանակում է բարձրացում։ Համբարձման տոնը Հիսուս Քրիստոսի՝ մարմնով երկինք բարձրանալու և Հոր աջ կողմում նստելու հիշատակն է։

Տեր Հիսուս Քրիստոս մինչև Համբարձվելը Իր բազում խոստումների հետ մեկտեղ մի կենսատու խոստում տվեց բոլորիս՝ ասելով․

«Թող ձեր սրտերը չխռովուեն. հաւատացէ՛ք Աստծուն, հաւատացէ՛ք եւ ինձ։ Իմ Հօր տան մէջ բազում օթեւաններ կան. թէ չէ ես ձեզ կ՚ասէի, թէ գնում եմ ձեզ համար էլ տեղ պատրաստելու. եւ եթէ գնամ եւ ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձեալ կը գամ եւ ձեզ կը վերցնեմ ինձ մօտ, որպէսզի, ուր ես լինեմ, դուք եւս այնտեղ լինէք»։

Հովհ․14։3

Քանի որ որոշ բարձրաստիճան հոգեւորականներ մեզ` հավատացյալ հոտիս հոգեւոր ծառայություն մատուցելու իրենց իրավամբ վեհ առաքելությունը թողել ու էս օրով քաղաքականությամբ են զբաղվում որոշ պոլիտիկ դիակների, օտարերկրյա ազդեցության գործակալների, մի շարք տնտեսական ու քրեական հանցագործների, կոռուպցիոն մեգաաստղերի, տարիներ շարունակ Արցախի ու Հայաստանի կործանման պլան գերակատարած, քաղաքական էլիտա գլխատածների, ճակատներին հավերժ ԵՎԼԱԽ դաջվածների ուղեկցությամբ, մենք`հավատացյալներս պիտի հիշենք տոնի խորհուրդը:

Ու փառք Աստծուն՝ ինքնամաքրվում ենք»,- գրել է Մկրտչյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ