Մեր պետականության դեմ ասպատակող մի քանի սևազգեստ անհատին երբեք պետք չէ ասոցացնել եկեղեցու հետ

ՀՀ վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանը գրում է.

Ընդդիմադիրների կողմից հնչող խոսույթը, թե սա եկեղեցու լինելիության հարց է, անհիմն կեղծիք է։
Այս կերպ փորձ է արվում հանրային լայն շերտեր ներգրավել պետության դեմ մի քանի սևազգեստների արշավանքին։ Սա եկեղեցու անունից հանդես եկող որոշ սևազգեստ անհատների պայքար է ընդդեմ պետության ու պետականության, և ոչ թե պետության պայքար ընդդեմ եկեղեցու։

Պետությունը երբեք չի խառնվել եկեղեցու գործերին ու նույնը ակնկալում էր եկեղեցուց։

Բայց ցավոք, ոմանք Մայր Աթոռի բարձր հովանու ներքո որոշեցին զբաղվել հակապետական քաղաքականությամբ։

Մեր պետականության դեմ ասպատակող մի քանի սևազգեստ անհատին երբեք պետք չէ ասոցացնել եկեղեցու հետ։

Մեր հավատքն առ Աստված է, իսկ եկեղեցին՝ Աստծո տունն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ