Դեռ շատ «գաստրոլների» ենք ականատես լինելու, չեմ զարմանա, եթե անգամ Սիրուշոն երգադուլ անի

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջու նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Քոչարյանը գործի դրեց անգամ «ծանր հրետանին»՝ կնոջը, ով գլխավոր մեղադրյալի հեղինակային հեքիաթի շնորհանդեսից հետո գնահատական է տվել Աննա Հակբոյանի հայտարարություններին:

Գլխավոր մեղադրյալի տիկինը շտապել է գնաահատկան տալ ընդհանուր կոնտեքստից կտրված մի արտահայտության, որն ի սկզբանե փորձ արվեց շահարկվել ՀՀԿ-ի մնացորդների կողմից:

Սա դեռ սկիզբն է, որքան մոտենան գլխավոր մեղադրյալի դատական նիստերի օրերը, այնքան ավելի շատ են լինելու զանազան միմոսությունները:

Դեռ շատ «գաստրոլների» ենք ականատես լինելու:

Հացադուլ, գործադուլ, 5000-անոց ցույցեր, որի ներկաներից շատերն անգամ անտեղյակ կլինեն, թե ինչի համար են հավաքվել:

Կլինեն նաև ներկայիս իշխանությոններին վարկաբեկելու համար զանազան շոուներ:

Չեմ զարմանա, եթե անգամ Սիրուշոն երգադուլ անի հանուն սիրելի սկեսրայրի ))

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ