Օրեր առաջ «Իրատես» թերթը գրում ել.
«Ասում են, թե նոր Հայաստանում իսկապես բան չի փոխվել. Սերժ Սարգսյանի մասին պատմվող անեկդոտի նման Նիկոլ Փաշինյանը եւս առավոտյան զարթնում ու հարցնում է՝ այս դեպքում՝ տիկին Աննային. «Աննա, էսօր հարսանիք չկա՞». «Չէ, Նիկոլ ջան». «Ծնունդ-կնունք էլ չկա՞». «Չէ, Նիկոլ ջան». «Նշանադրե՞ք էլ». «Չէ». «Դե գոնե ատամհատիկ էլ չկա՞»։
Փաշինյանը նույնպես սիրում է մասնակցել «հանդեսների», Սերժ Սարգսյանի նման պարել. նոյեմբերի 14-ին՝ Տերյան 91 հասցեում գործող երեւանյան աներեւակայելի թանկ ռեստորաններից մեկում՝ «Մոնարխում», տոնվել է Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Մարիամիկի 20-ամյակը. փակվել է Տերյան փողոցը, փակվել է «Մոնարխ» ռեստորանային համալիրը, բարձրաստիճաններն անչափ շքեղ պայմաններում «տժժացել» են՝ աշխարհիկ «կայֆերի» բոլոր հանգերով, իրենց ավանդական «հո-հուն» արել։
Շքեղ խնջույքին ներկա են եղել Նիկոլի ազգուտակը, ընկերները: Փաշինյանի հայտարարագրում, թերեւս, այս «դեպքը» եւս կարձանագրվի։ Ներկաները «հուժկու» քծնել են Նիկոլին, բայց է՛լ ավելի՝ տիկին Աննային. «Աննան տվեց-անցավ Ռիտային. բոլոր քեֆերին մտնում է պարահրապարակ ու էլ դուրս չի գալիս՝ 5-6 ժամ անընդմեջ պարում է. մարդիկ, որ հարց են ուզում լուծել, միայն Աննային են դիմում»,- ասաց նրանց հետ «տժժացածներից» մեկը»:
Այսօր Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն անդրադարել է թերթի այս հրապարակմանը, իրեջում կատարելով հետևյալ գրառումը.
Մեր դստեր` Մարիամի 20-ամյակի կապակցությամբ արված ամոթալի հրապարակումների հետ կապված հարկ եմ համարում ընդգծել հետեւյալը.
1. «Գերթանկ» ռեստորանում երեկոն անցկացնելու համար ծախսել ենք մեկ միլիոն դրամ: Վճարել ենք ամուսնուս բանկային քարտից, որի միջոցները գոյանում են նրա աշխատավարձից եւ գրքի հոնորարներից:
2. Երեկոյին մասնակցել են միայն այն մարդիկ, ովքեր մեր ընտանեկան միջոցառումներին մասնակցում էին նաեւ 5 տարի առաջ: Ոչ մի նախարար, կամ այլ գերատեսչության ղեկավար ներկա չի եղել` բացի Տավուշի մարզպետից, ով Նիկոլի մանկության ընկերն է եւ մարդիկ նրան կարող են հիշել մեր ընտանեկան խնջույքների մասին տարիներ առաջ նկարահանված ոչ անհայտ հեռուստահաղորդումներից: Գումարած` Մարիամի ընկերները:
3. Իմ ամուսնուն եւ ինձ «քծնել են» ուղիղ այնքան, ինչքան «քծնում են» բոլոր հայ հայրերին եւ մայրերին, իրենց երեխաների 20-ամյակների կամ այլ հոբելյանների կապակցությամբ:
4. Տերյան փողոցը խնջույքի առիթով չի փակվել:
5. Պարել ենք այնքան, ինչքան բոլոր հայ հայրերն ու մայրերը պարում են իրենց երեխաների 20-ամյակի կապակցությամբ:
6. Մեր ընտանիքի հետ կապված բոլոր մեղադրանքներին արձագանքելու ենք, եւ թույլ չենք տալու, որ ոմանք մեզանից կերտեն իրենց երազած իշխանական, կոռումպացված, թալանչի, շփացած ընտանիքի կերպարը: Նման իշխանական ընտանիքների ժամանակները անցել են:
7. Շնորհավորում եմ բոլոր հայրերին ու մայրերին, ում երեխաների 20-ամյակը լրացել է նոյեմբերին: