Վանեցյանով սկսած, Կաթողիկոսով վերջացրած, չեն կարող աջակցել որևէ համաժողովրդական շարժման.Հայկ Մանասյան

Հայկ Մանասյանը գրում է.

Վանեցյանով սկսած, Կաթողիկոսով վերջացրած, չեն կարող աջակցել որևէ համաժողովրդական շարժման։ Նրանք կարող են ամենաշատը խանգարել, ամենաքիչը չխառնվել, չխանգարել։

Բազմիցս և բազմազան ձևերով վարկաբեկված, ժողովրդի մոտ իրենց վստահությունը կորցրած անհատներն ու ուժերը, իրենք իրենցով չէին կարող մակածել որևէ լուրջ համապետական շարժում, նրանց հետևից ոչ զանգվածներ կգնային, ոչ էլ նրանց կողքը կկանգներ ազնիվ ու մաքուր մեկը։
Եթե կարող էին, թող մինչև այսօր, իրենց բազմաթիվ փորձերից գոնե մեկը հաջողեին։

Այնպես որ, երբ մարդկանց վստահությունն ու համակրանքը կորցրած որևէ գործչ, իր հոգում ուզում է աջակցություն հայտնել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, ապա պետք է ոչ թե հայտարարեն թե ,,ողջունում,, կամ ,,միանում եմ,, այլ պետք է ամենաշատը հայտարարեն, ,,Սթրվում եմ տեղս, ու չեմ խանգարում,,։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ