Քոչարյանի նոր ուղերձը՝ ԱԱԾ մեկուսարանից

Թեպետ հայտնի պատճառներով այս անգամ եւս գրքի շնորհանդեսին ներկա չէր Ռ. Քոչարյանը, բայց որդին՝ ԼԵՎՈՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ ընթերցեց հոր ուղերձը ներկաներին:

«Սիրելի՛ բարեկամներ, վերջապես հայտնվեց իմ գրքի հայերեն թարգմանությունը: Ես շատ կցանկանայի, որ գրքի հայերեն եւ ռուսերեն հրատարակությունը լույս տեսնեին միաժամանակ, սակայն, ցավոք, իշխանությունն ամեն ինչ արեց, որպեսզի դա անհնարին լինի:

Հայերեն ձեռագրերի վրա ես ստիպված էի աշխատել բանտում՝ համակարգչի եւ այլ տեխնիկական միջոցների բացակայության պայմաններում: Ես հնարավորություն չունեի շփվելու թարգմանիչների հետ, ինչը խիստ կարեւոր էր նրանց կողմից հեղինակի ինդիվիդուալ հատկությունները հասկանալու համար:

Չնայած այդ դժվարություններին՝ գիրքը հրատարակված է, եւ ես շնորհակալ եմ բոլորին, ով մասնակցեց դրա պատրաստմանը:

Ինչպես գիտեք, գրքում վերարտադրված է բազմամյա անցյալի իրադարձություններ եւ նկարագրված են դրանք այն ժամանակների ընկալման տեսակետից», — նամակում նշել է Քոչարյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ