Քոչարյանի համակիրները Լեւոն Քոչարյանի գլխավորությամբ հացադուլ կանե՞ն

Խնդիրն այն է, որ բանտում գտնվող Քոչարյանն ու իր ոչինչ չասող համակիրները, որոնք իրենցից որեւէ ուժ չեն ներկայացնում իրական հաղոջության հասնել չեն կարող։ Փոխարենը ավելացնում են հասարակության ատելությունը Քոչարյան անձի նկատմամբ։

Այս հարցում առավել քան օգտնեց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, հայտարարելով․

«Ես չեմ կասկածում, որ նախագահ Քոչարյանի անունով հրապարակներ, փողոցներ ու դպրոցներ են լինելու՝ որևէ կասկած չունեմ»:

Հարց է առաջանում, որ երկրի հրապարակների ու փողոցների մասին է խոսում Սողոմոնյան Վիկտորը։ Եթե Հայաստանի, ապա Քոչարյանի աջակիցներին չէր խանգարի Լեւոն Քոչարյանի հետ միասին դուրս գալ հրապարակներ ու փողոցներ եւ հարցնել մարդկանց կարծիքը տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։

Լեւոն Քոչարյանը ով այս պրիմիտիվ եղանակով փորձում է փրկել հորը իրականում ավելի է վնասում նրան։ Քննարկումները, տարբեր անձանց հետ միավորվելը անպտուղ գործընթաց է։ Իհարկե նշել, որ այս ամենը չեն գիտակցում նաեւ իրենք՝ հյուրանոցում հավաքվածները սխալ կլինի։ Չի բացառվում, որ շուտով նաեւ նրանք հացադուլ հայտարարեն՝ Լեւոն Քոչարյանի գլխավորությամբ։

Այս ամենը քաղաքական էժանագին պրոցեսների սանձազերծում է, որն  ավելի շատ փաստում է  Քոչարյանի մեղավորությունը, քան պահանջում հաշվի նստել անմեղության կանխավարկածի հետ։

աղբյուրը՝ irakanum.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ