«Ես ավելի գեղեցիկ եմ»․ Քիմ Քարդաշյանի սերբ նմանակի հայտարարությունը

32-ամյա փոփ-աստղ Ինդիրա Արադինովիչը համարվում է 38-ամյա ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի սերբ նմանակը։ Երգչուհին հայտարարել է, որ նրա բարեմասնությունները բնական են։

Ինդիրան Սերբիյում հայտնի է որպես փոփ-ֆոլկ երգչուհի։ Նա թողարկել է երկու ալբոմ եւ մի քանի սինգլ, հաճախ մասնակցում է տարբեր հեռուստաշոուների։ Վերջին ժամանակներս նրան շատ են համեմատում Քիմ Քարդաշյանի հետ։

«Մարդիկ ասում են, որ մենք նման ենք։ Երբեմն իրոք միանման սանրվածք եւ դիմահարդարում ենք ունենում, սակայն սա պարզապես համընկնում է», — պնդել է նա։ Սերբուհին հայտարարել է, որ Քիմից ավելի գեղեցիկ է։ Նրա խոսքերով իր փարթամ բարեմասնությունները բնական են։ Նա նաեւ ասում է, որ երբեք պլաստիկ վիրահատությունների չի դիմել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ