Հարություն Մկրտչյանը գրում է.
Ինչպե՞ս կարելի է ողջունել անհեթեթությունն ու գլխակերությունը,կամ ո՞րն է հոգեւորականների քարավանի քաղաքական հանգրվանը .
Հոգեւորականը չպիտի քաղաքական հայտ ներկայացնի,առավելեւս Աջապահյանի արկածախնդիր ու հակասահմանադրական մտքերին չհակադարձի ու իշխանության զավթման նկրտումներ ունենա…
Բայց որպես ՀՀ քաղաքացի իրավունք ունի հայտնել տարվող քաղաքական կուրսի մասին կարծիք, քաղաքացիական ակտիվ վարքագիծ դրսեւորել սահմանադրությամբ իրեն հասու մեթոդներով …
Ենթադրենք ,Բագրատ Սրբազանը իր շուրջ հավաքեց 20,30 կամ տեսականորեն անգամ 100 հազար մարդու …
Էլի խոսեցին,քննարկեցին , դատափետեցին , քառյակներ ու բալլադներ ցիտեցին , նզովեցին, օրհնեցին, շիկացրին մարդկանց առանց այն էլ տաք հույզերը ու մի լավ ձեռքները տաքացրին ` լավ արեցին …
Ինձ հետաքրքրում է իրենց հետագա քայլերը .
Կա՞ մեկը ,որը տեսել կամ լսել է , թե ի՞նչ օրակարգի շուրջ են հավաքվում ու ի՞նչ քաղաքական պահանջներ են գեներացնելու` հուզական բազմաշերտ ֆոնը ու լիրիկական զեղումները հանած …
Պարզ է, որ բողոքի ալիքը բարձրացավ Տավուշի սահմանազատման ֆոնի վրա …
Ինձ հետաքրքրում է ,թե ո՞րն է լինելու արդեն Երեւան հասած
հոգեւորականների քարավանի քաղաքական հանգրվանը .
Սահմանազատումը չեղարկե՞լ …
Քաղաքական ռիսկերը ու հետեւանքները հաշվի ա՞ռել են …
Հաշվի ա՞ռել են ,որ էս գործընթացը ողջունում է ԱՄՆ-ն`պետքարտուղարի մակարդակով , ՄԱԿ-ը`գլխավոր քարտուղարի մակարդակով,ԵՄ-ն`հարավային Կովկասի հարցերի ԵՄ մշտական ներկայացուցչի մակարդակով ,Գերմանիան `ԱԳՆ-ի մակարդակով, այսինքն արեւմտյան խոշոր դերակատարները, չի ողջունել Ռուսաստանը …
Ինչու՞ չի ողջունել .որովհետեւ Ադրբեջանի ու Հայաստանի միջև ռազմաքաղաքական կոնֆլիկտի սառեցումը իրեն վերջնականապես դուրս է մղում Հարավային Կովկասից,իսկ նշածս դերակատարները կոնֆլիկտի սառեցման կողմնակիցներն են … կոնֆլիկտի թեժացումը հղի է վտանգավոր հետեւանքներով ,որովհետեւ առնվազն էս փուլում ռազմական էսկալացիան մեզ միայն կորուստներ է տալու `թե մարդկային ու թե տարածքային .
Ուղղորդել ,հրահրել,սադրել մի ռազմական բախում,որում գիտես,որ մեկ է ես պահին պարտվելու ես, ոչ այլ ինչ է ,քան անհեթեթություն ու գլխակերություն.
Կամ էլ էս գործընթացը չողջունող երրորդ կողմի քաղաքական շահերի ձեւակերպում` քո սեփական երկրի քաղաքական շահերը տրորելու հաշվին …
Իսկ եթե սահմանազատման չեղարկումը հանենք,տակը կմնա իշխանափոխության պահանջը,որին էլի կողմ է էն կայուն- թաքնված, վերջին գործընթացները չողջունող , հարավային կովկասից փասա-փուսեն հավաքող ու դուրս մղվող , <<մանթրաշ>> երրորդ կողմը ,որին ՀՀ օրվա իշխանությունը տեսականորեն վաղուց էլ չի բավարարում …
Բայց ,եթե նույնիսկ հանենք էս արտաքին հանգամանքները ու երրորդ երկրի գործոնը,ինչը շատ դժվար է ,հաշվի առնելով , որ հայտարարությունների տեսքով էս շարժմանը միացել են Կրեմլի թաքուն ու բացահայտ բոլոր ֆավորիտ ուժերը օրինակ `Վանեցյան Արթուր, Քոչարյան & Քոչարյան կրտսեր , սերժսարգսանական բազային դեմքեր , դաշնակցականներ, մի խոսքով <<նախկինների>> մի հսկա աստղաբույլ ,ապա էլի հանգում ենք նրան,որ դրվելու է իշխանափոխության պահանջ.
Տակը մնում է հարցնել արդեն էս պահանջը գեներացնող մարդկանց ,թե էդ դեպքում ինչու՞ չեն ստիպում Քոչարյանի ,Վանեցյանի ,Սերժ Սարգսյանի գրպանային պատգամավորներին վայր դնել մանդատները, հասնել խորհրդարանական ճգնաժամի ու գնալ արտահերթ ընտրության ,ինչը տեսականորեն ընդդիմության համար ավելի հեշտ ու հասանելի է ,քան Նիկոլի հրաժարականը…
Հեշտ է,բայց …ձեռնտու չէ …
Մ՞իթե էս մարդիկ սա չեն հասկանում,թե՞ հասկանում են ,բայց իրենց էլ արտահերթ ընտրությունները ձեռնտու չէ,որովհետեւ այս սցենարով խոշոր քաղաքական բեկում այս պահին տեղի չի էլ ունենալու , ըստ այդմ մի ռադիկալ բան են ուզում անել ,ուղղակի շրջանցելով ժողովրդի կայուն մեծամասնությանը, ընտրությունների տարբերակը ու սահմանադրությունը …
Էս սցենարն էլ կանխավ տապալված է …
Առանց մեծամասնության օրինական քվե ստանալու ծոծորակները կտեսնեն ,իշխանության ղեկ չեն տեսնի …
Քաղաքացիական բախումների վտանգ էլ չեմ տեսնում,եթե հաշվի առնենք,որ դրանք անգամ հետպատերազմյան շրջանում ու Արցախի հայաթափման ֆոնին չեղավ, ու Փառք Աստծո …
Տակը մնալու է հերթական անգամ պետության կենսական շահերը տրորելը ու
զգացմունքային ջուրծեծոցին.
ոչ մի բան ավել …