Ռուսաստանաբնակ Գոհար Ավետիսյանն այսօր Երևանի Հյուսիսային պողոտայում վարպետության դաս անցկացրեց։
Նրան տեսնելու էին եկել մոտ 2 հազար մարդ, այդ թվում` մեծահասակ կանայք։ Ոմանք իրենց հետ էին բերել նաև ծծկեր երեխաներին։
Վարպետության դասն ուղեկցվեց մրցութային երկու ծրագրով։ Հավաքվածներից ընտրեցին 7 հոգու երգի մրցույթի, 15 հոգու էլ պարային մրցույթի համար։
Մրցույթի մասնակիցներից մեկն ասաց, որ կերգի Ավետիսյանի ամենասիրած` «Ով սիրուն, սիրուն» երգը։ Գոհարը չկարողացավ զսպել իրեն և ասաց, որ կերգի նրա հետ։