Հայր Մերը ուղարկեք ԱԱԾ մեկուսարան. խորհուրդ Քոչարյանի աջակիցներին

Դավիթ Ջալալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ուղարկեք Հայր Մերը ԱԱԾ մեկուսարան. Բարի խորհուրդ Քոչարյանի աջակիցներին

Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքի հավաքը և հնչած ելույթները զայրույթի լայն ալիք են բարձրացրել առողջ հասարակության շրջանում:

Բնական է, որ օրինակ Քոչարյանի անվան հրապարակ կամ փողոց ունենալու փայլուն գաղափարը ուղղակի հունից կհանի նույնիսկ սթափ և բարձր գիտակցության ունեցող քաղաքացուն:

Եկեք չմոռանանք սակայն, որ մենք ապրում ենք ազատ Հայաստանում, որտեղ յուրաքաչյուր ոք ունի իր ձայնը, կարծիքը, դիրքորոշումը, պահանջը, բողոքը ազատ արտահայտելու իրավունք:

Քոչարյանի կողմնակից մեր հայրենակիցները հավաքի ընթացքում օգտվեցին իրենց սահմանադրական իրավունքից, ինչը միանգամայն նորմալ էր:

Այնուամենայնիվ օգտվելով առիթից ուղղակի չեմ կարող Քոչարյանի աջակից մեր հայրենակիցներին չտալ մի բարի խորհուրդ: Ուղարկեք Հայր Մերը ԱԱԾ-ի մեկուսարան: Գուցե ձեր կուռքը, որը ոչ բարով եղել է քրիստոնյա պետության ղեկավար, ի վերջո սովորի Տերունական աղոթքը: Աստվածաշունչը երկար է և դժվար թե ձեր պաշտպանյալն այդքան կարդա:

Ուղարկեք միայն Հայր Մերը: Հայտնվելով բանտում շատերն ապաշխարում են, սկսում են հավատալ Աստծուն:

Գուցե դատարանում, վերջին խոսքի ժամանակ Քոչարյանը հենց Հայր Մերը կարտասանի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ