Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Մայիսի 1-ի գիշերը ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա։ Հարձակման հետևանքով զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 1 ոստիկան, ևս 3-ը վիրավորվել են։

Այս մասին հայտարարել է շրջանային քաղաքացիական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։

Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովը հայտնել է, որ գնդակոծության հետևանքով վնասվել են բնակելի շենքեր և քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Ռուսական կողմը չի մեկնաբանել հարձակումը։

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ընդամենը երկու օրվա ընթացքում Օդեսայում ռուսական գնդակոծությունից 8 մարդ է մահացել։ Ապրիլի 29-ին ռուս զինվորականները կասետային զինամթերքով, «Իսկանդեր» բալիստիկ հրթիռով հարվածել են քաղաքին, հայտնել են Ուկրաինայի գլխավոր դատախազությունից։

«4 մարդ զոհվել է, 32-ը՝ վիրավորվել, 25-ը գտնվում է հիվանդանոցներում, որոնցից 2 երեխա և հղի կին: Մի աղջիկ, որը դեռ 5 տարեկան էլ չէ, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, 6 մեծահասակ նույնպես գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում»,- մանրամասնել են գերատեսչությունից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ