Քոչարյանին իր աջակցությունն է հայտնել Մերսում Մառան…

Տարոն Չախոյանն անդրադառնալով ստեղծված «Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքի»-ն  իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Քոչարյանի աջակիցների թիվը գնալով աճում է:

Քոչարյանին իր աջակցությունն է հայտնել Մերսում Մառան, ֆեյսբուքյան օգտատեր «50.000-ով գործնական հանդիպում»-ը, Մանվելի առանց տուշոնկա մնացած արջերը, ՔԿՀ-ից 4 ցմահ դատապարտյալ, ու Ծերեթելիում օրվա «հացը» վաստակելու հնարավորությունից զրկված մի խումբ կանայք…

Վերոնշյալ կանանց կողմից միաժամանակ առաջարկվել է Հանրապետության հրապարակը անվանափոխել՝ դարձնելով «Քոչարյանի հրապարակ», որտեղ նրանք կկարողանան արդեն զբաղվել «առևտրով»:

Իսկ Մանվելի առանց տուշոնկա մնացած արջերը առաջարկվել են անվանափոխել Երևանի կենդանաբանական այգին, դարձնելով՝ «Քոչարյանի բաղեր», որտեղ բացառապես արջերին կկերակրեն տուշոնկայով և ցանկության դեպքում կթույլատրվի որսը առյուծների, վագրերի, բիզոնների ու այլ կենդանիների վրա՝ բացառությամբ արջերի …

ՔԿՀ-ից 4 ցմահ դատապարտյալներն իրենց հերթին առաջարկել են անվանափոխել ՔԿՀ-ները՝ դարձնելով «Քոչի կամեռ», որտեղ բոլոր դատապարտյալներին կտրվի համակարգիչ և որ ամենակարևորն է՝ ինտերնետ: Ինչպես նաև կհատկացվեն յոգայի համար հատուկ սենյակներ:

Մերսում Մառան իր հերթին առաջարկել է Հանրապետության տարբեր մարզերում և մայրաքաղաքում բացել հասարակաց տներ՝ անվանելով դրանք «Քոչի մոտ», որտեղ կիրականացվեն հաճախորդների ամենայլանդակ ցանկությունները:

«50.000-ով գործնական հանդիպում»-ն առաջարկել է ի պաշտպանություն Քոչարյանի անցկացնել հատուկ ակիցա` «Հանուն Քոչի», որի ժամանակ ծառայությունները կմատուցվեն 1 ժամի դիմաց ընդամենը 5.000 դրամով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ