Ադրբեջանը ուզում էր սահման չլինի. Արքեպիսկոպոսներից մեկը նույն տրամաբանությունն էր ուզում որդեգրենք. Ռուբինյան

Ամիսներ շարունակ Ադրբեջանը փորձում էր հետքայլ անել Ալմաթիի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու և դրա հիմքով դելիմիտացիա և դեմարկացիա  իրականացնելու վերաբերյալ պայմանավորվածությունից: Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Ինչու էր Ադրբեջանը փորձում խուսափել սրանից, որովհետև Ադրբեջանը ուզում էր, որպեսզի Հայաստան-Ադրբեջան սահման չլինի կամ լինի լղոզված, որ գործի հետևյալ տրամաբանությունը՝ ում զորքը որտեղ որ կարող է կանգնել, այնտեղ էլ իր սահմաններն են։ Ի դեպ՝ տարօրինակ զուգադիպությամբ մեր ընդդիմադիր արքեպիսկոպոսներից մեկը նույն տրամաբանությունն էր ուզում, որ մենք բոլորս որդեգրենք»,- ասաց Ռուբինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ