«Հաղթանակն ինձ համար անսպասելի էր». Հայկուհի Մաթևոսյան

Տիտղոսակիր գեղեցկուհին երջանկության արցունքների եւ հուզմունքի ներքո պատասխանեց հետաքրքրող մի քանի հարցի.

«Շատ հուզված եմ, անսպասելի էր ինձ համար: Զգացողություններս բառերով նկարագրել, պարզաես, չեմ կարող: Շնորհակալություն եմ ուզում հայտնել ժյուրիի բոլոր անդամներին` հենց ինձ ընտրելու համար, իսկ մրցույթի կազմակերպիչներին` նման պրոֆեսիոնալ միջոցառում կազմակերպելու համար»,-իր խոսքն այսպես սկսեց 19-ամյա մոդելը, որն այս շրջանում ուսումն է ստանում Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում:

«Մտածում էի, որ լավագույն հնգյակում, միգուցե, հայտնվեմ, բայց հաղթանակն ինձ համար անսպասելի էր»:

Ազգային գեղեցկության մրցույթի հաղթողն աչքի է ընկել նաեւ այլ գեղեցկության մրցույթներում, ասում է՝ այդ հարթակներից եւս շատ բաներ է քաղել.

«Կարելի է ասել` այո, այդ մրցույթներն ինձ որոշ չափով փորձ տվել են, բայց այս մեկն ազգային գեղեցկության մրցույթ է, չափանիշները տարբեր էին, սա ինձ համար իսկական գեղեցկության մրցույթ էր»:

Աղբյուրը՝ style.news

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ