Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Բիչինա» անվանմամբ ավանդական մսամթերքի արտադրությունը պատկանում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանին։

Մամուլում եղած անդրադարձերից մեկում էլ Բերդ քաղաքի հոգևոր հովիվը հայտնել է, որ եկեղեցին կանգնած է այս ծրագրի թիկունքում:

Արտադրանքի մասին պատրաստված ռեպորտաժը գովազդվել է նաև Տավուշի թեմի «Ֆեյսբուք»-ի էջում:

«Հայկական ժամանակ»-ը պարզել է, որ ընկերության շահառուներից մեկը իսկապես Բագրատ սրբազանն է: Այն գրանցված է Վազգեն Գալստանյանի անունով, որը նույն Բագրատ Գալստանյանն է: Բագրատ սրբազանը անձնագրային տվյալներով Վազգեն Գալստանյան է:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ