77-ամյա Ռամունդո Առուդա Սոբրինհո անունով այս անտուն տղամարդը 35 տարի անց է կացրել փողոցում։ Այդ ողջ ընթացքում նա բանաստեղծություններ ու կարճ պատմվածքներ էր գրում ինքն իր համար։
Ստորև տեղադրված տեսանյութում ներկայացվում է Ռամունդոյի կյանքի պատմությունն ու այն, թե ինչպես այն փոխվեց, երբ նա իր գրած բանաստեղծության տողերով թուղթը նվիրեց Շելլա անունով աղջկան, ով ամեն օր նրա կողքով անցնելիս բարևում էր նրան։
Շելլան կարդացել էր այն, ցնցվել Ռամունդոյի ստեղծագործություններից ու ֆեյսբուքում էջ բացել՝ նրա ստեղծագործությունները տարածելու համար։
Բայց այն, ինչ տեղի ունեցավ այդ ամենից հետո, ամբողջովին փոխեց նրա կյանքը։
Տղամարդու մասին համացանցի շնորհիվ շուտով տեղեկացավ նրա եղբայրը, ով երկար տարիներ փնտրում էր նրան։
Եղբորը վերագտնելով՝ նա խնդրեց Ռամունդոյին ապրել իր հետ։
Այժմ Ռամունդոն նորից ապրում է ընտանիքի հետ և պատրաստվում է իր կյանքի պատմությունը կիսել ընթերցողների հետ։