Աշխարհի ութերորդ հրաշալիքը կամ հրդեհից հետո ինչի կարող է վերածվել Նոտր Դամը

Ֆրանսիայի կառավարությունը Փարիզում այրված Նոտր Դամի վերականգնման լավագույն նախագծի մրցույթ է հայտարարել: Նման հնարավորությունը անտարբեր չի թողել նաև ճարտարապետ Վենսան Քալբոյին, որն առաջարկել է XII դարի մշակութային հուշարձանին մի քիչ ֆուտուրիզմ ավելացնել:

Վենսանն առաջարկել է մի քանի փոփոխություն մտցնել: Առաջինը՝ տանիքը պետք է ծածկված լինի հատուկ բյուրեղյա ապակուց, որը կլանում է արեգակնային էներգիան:

Դա բավարար կլինի Նոտր Դամի և հարակից տների գործունեության համար: Իսկ ջերմոցում կարելի է պտղատու ծառեր և բազմատեսակ բանջարեղեն աճեցնել:

Հաշվի առնելով տաճարի տանիքի տարածքի մեծությունը՝ ջերմոցից տարեկան կարելի է 21 տոննա թարմ բանջարեղեն և միրգ ստանալ:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ