Գրիշա Ասատրյանի այս գեղեցիկ կատարումը շատերին կհուզի

Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշա Ասատրյանը,  Փարիզում կայացած փոքրիկ ջութակահարների միջազգային մրցույթում գրավել է 2-րդ տեղը։ Այս անգամ նա իր հիասքանչ ձայնով կկատարարի Աշուղ Լեյլի «Անգութ անաստված» երգը։

Աշուղ Լեյլին ծնվել է 1942թ., Վրաստանի Հանրապետության Նինոծմինդայի շրջանի Ղաուրմա գյուղում: Գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո սովորել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտում: Աշխատել է հայրենի գյուղի դպրոցում՝ երգի ուսուցչուհի: Ստեղծագործում է մանկուց:

Աշուղական տաղաչափության կանոնները սովորել է Ջիվանու անվան աշուղական դպրոցում: 2003թ. ձեռնադրվել է և ստացել է աշուղ-վարպետի կոչում: 2004թ. լույս է տեսել նրա «Կարոտի թևով»  խորագիրը կրող առաջին գիրքը, իսկ 2009թվին՝ «Խաս բաղի մեջ»  ժողովածուն:

Տեսանյութը ստորև․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ