Նա 13 տարեկան հասակում լույս աշխարհ բերեց այս փոքրիկին: Այժմ մայր եւ դուստր կարծես հասակակիցներ լինեն

Այս պատմությունը մի ավստրալիացու մասին է, ով 13 տարեկանում մայր էր դարձել։ Էմմայի մտքով անգամ չէր կարող անցնել, որ նա հղի է։ Նա  սովորում էր 7-րդ դասարանում և օր օրի նկատելի էր դառնում մեծացող որովայնը։

Էմման մեծացել է ավստրալիական մի փոքրիկ  քաղաքում։  Նրանց ընտանիքում գերիշխում էր խստությունը։  Մանկության տարիներին  Էմման  գնում էր կաթոլիկ եկեղեցի։ Ամեն ինչ փոխվեց, երբ Էմման տեղափոխվեց այլ դպրոց։

Նա ապրում էր հասուն մարդուն վայել կյանքով։ Սկսեց հանդիպել մի տղայի հետ և երկու հանդիպումից հետո նա հղիացավ։

Սկզբում նա գաղափար անգամ չուներ, թե ինչ է կատարվում իր հետ, բայց զգում էր, որ այդ ամենը կապ ունի հղիության հետ։ Էմման այդ մասին պատմեց իր ընկերուհիներին քանի որ չէր համարձակվում ծնողներին տեղեկացնել այդ մասին։

Նա նույնիսկ չէր ընկալում այդ հարցի լրջությունը։ Օր օրի մեծանում էր որովայնը և 2003 թվականի հոկտեմբերի 4-ին նա լույս աշխարհ բերեց իր 2․2 կիլոգրամանոց փոքրիկին։

Էմմայի աղջիկը այժմ  16 տարեկան է  և հպարտանում է, որ նման երիտասարդ մայր ունի։ Իսկ էմման խոստովանեց, որ չի ցանկանա իր աղջիկը իր ուղիով անցնի․

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ