Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Երևանի Իսակովի պողոտայում տևական ժամանակ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները կաթվածահար են արել երթևեկությունն ու խցանումներ առաջացրել։

Նրանք փորձել են փակել պողոտան։ Հավաքված քաղաքացիների գործողությունները ուղեկցել են սեռական բնույթի կոպիտ հայհոյանքներով, անպարկեշտ արտահայտություններով։

Իրավապահները նրանցից մի քանիսին բերման են ենթարկել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ