Մի քանի հայրենադավներ իրենց պահվածքով պղծեցին միլիոնուկես նահատակված հայերի հիշատակը. Շող Մովսիսյան

Շող Մովսիսյանգրառում է արել, որտեղ ասվում է․

Աչքովս ընկավ տեսանյութ` Աննա Հակոբյանը իր մանկահասակ աղջկա հետ այցելել էր Եղեռնի հուշահամալիր հարգանքի տուրք մատուցելու հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Ես կյանքումս տեսած չկամ, որ եղեռնի հուշահամալիրը վերածեն քաղաքական հարթակի: Մի քանի հայրենադավներ իրենց պահվածքով պղծեցին միլիոնուկես նահատակված հայերի հիշատակը: Այս աստիճան ատելություն որտեղի՞ս այս ստահակների մեջ:

Միթե՞ ռուսական ռուբլին այդքան սուրբ է իրենց համար, իսկ որոշ մասի համար միթե՞ այդ աստիճան տկարամիտ են, որ չեն հասկանում ինչ են անում: Ամենադաժան անեծքի արժանի են իրենք, բայց ես երբեք կյանքում չեմ անիծի: Անհապաղ պիտի օրինագիծ մշակվի, որ Հայաստանում գտնվող ցանկացած սրբավայր անարգելու, պղծելու դեպքում քրեական պատիժ սահմանվի:

Դուք պատկերացնում ե՞ք, ես մեծահասակ լինելով հանդերձ, որ այդչափ ծանր հոգեկան ապրումների մեջ ընկա այդ տեսարանից, բա այդ երեխան ի՞նչ ապրումներ ունեցավ այդ պահին: Եղեռնի հուշահամալիրը քաղաքական հարթակ չէ այ սրբապիղծներ: Եկեղեցին քաղաքական հարթակ չէ այ ազգուրացներ: Գերեզմանատները աղմկելու տեղ չէ այ խաժամուժներ: Պահանջում եմ մեր օրենսդիրներին անհապաղ օրենք մշակել նմանատիպ տականքությունները թույլ չտալու համար և ընդհանրապես ժողովրդավարությունը չխառնել անարխիայի հետ: Պաշտպանեք պետությունը, քաղաքացիներին և ժողովրդավարությունը: Բավ է թույլ տալ, որ մեր ազգին հոգեբանական բռնաբարության ենթարկեն բառիս բուն իմաստով տականք հանցագործները:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ