5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

«Վալենտինա Մատվիենկոն երկու տարի առաջ հայտնաբերեց, որ ՌԴ–ը նույնիսկ մեխեր չի արտադրում և այդ օրվանից նրա օրգանիզմը խիստ երկաթի պակաս զգաց, իսկ կանանց մոտ երկաթի պակասը բերում է տրամադրության կտրուկ փոփոխությունների, անկումների, որոշ դեպքերում նաև մտավոր կարողությունների մթագնման: Այլ բանով բացատրել Ալեն Սիմոնյանի նկատմամբ այս` ՌԴ–ում կոճակեղենից միակ արտադրված, կոճակ աչքքերով տիկնոջ «բարբաջած» հայտարարությունները, ես բացարձակ անկարող եմ»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության անդամ, Երևանի ավագանու համանուն խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը՝ հետգրությամբ շարունակելով.

«Ալիևի և մնացած ադրբեջանական պաշտոնյաների` Ուկրայինայի տարածքային ամբողջականությունը ճանաչելը փաստորեն ՌԴ–ում ոչ ոքի չի հուզու՞մ և հակառուսական քայլ չի համարու՞մ։

Հա՜, ու հիմա կհայտնվի 5-րդ շարասյունը ու կասի․ «Бьет значит любит!!»

«Իմացի հերդ ա, դիմացի Ցոլակ ջան»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է պատգամավորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ