Այդ փոքրիկ ու նուրբ կնոջ մեջ գերհզոր ուժ կա, քանզի ուղիղ դեմքով կանգնած մնաց,զոհերի հիշատակը հարգեց ու հեռացավ.Տոմոյան

Մերի Տոմոյանը գրում է.

Նոր դիտեցի Աննա Հակոբյանի այցը Ծիծեռնակաբերդ։
Ինչ ապրեց Արփին ` ավելի լավ է լռեմ, թե չէ ամենավատ բառապաշարով կնկարագրեմ հավաքվածներին։ Հիմա նրանց մասին չեմ ուզում գրել։
Աննա Հակոբյանը
Աստված իմ, բառեր չեմ գտնում, որտեղի՞ց այդքան համբերություն։ Էտ նույն ոռնացող մասսայի պապաների օրոք նման պահվածքով կդառնային հավերժ կրակի հումք։ Իսկ Աննան լուր նայում էր ու սպասում, երբեմն Արփիին բացատրում իրողությունը փոխանցելով իր զավակին հանգստություն։
Եթե մեր երկրի ղեկավարն ու առաջին տիկինը այսքան համբերատար չլինեին, իրենց եսի մասին մտածեին, իրենց ինքնասիրությունը առաջնահերթ համարեին, ապա մենք կունենաինք երկրորդ ՌՈԲ ու կարժեզրկվեր յուրաքանչյուր հեղափոխական գաղափար, կամ էլ կմտնեինք ռուսի կազմ։ Էս երկու տարբերակի մեջ չկա տարբերություն։ Այսինքն մենք կկորցնեինք մեր պետականությունը հերթական ու վերջնական անգամ։ Սա կլիներ Անկախ Հայաստանի Հանրապետության վերջակետը ընդմիշտ։ Յուրաքանչյուր անձ, ով այս երկրի ղեկավարին թուրք է անվանում ` ռուսի կերակրած և ուղեղը լցրած գործակալ է կամ անուղեղ ստրուկ, այլ տարբերակ չկա։
Սադրում են, հայհոյում են, երկիրը ներսից ցնցում են, ու նպատակներին չեն հասնում, որովհետև իրենցից ոչինչ չեն ներկայացնում։ Աննայի պահվածքը տեսնելուց հիշեցի այն առակի իմաստունի պահվածքը (притча про говна) երևի լսած կլինեք, որ վերջում իմաստունը այնքան բանի տեղ չի դնում նյաքին, որ նյաքը գնում ինքնասպան ա լինում։
Հիմա էտ հավաքվածները, որոնք իրենց պահում էին նյաքի պես, իմաստուն մարդը, երկրի մասին մտածող մարդը կվարվեր հենց Աննայի պես։ Բայց ուզում եմ նշել, որ այդ փոքրիկ ու նուրբ կնոջ մեջ գերհզոր ուժ կա, քանզի ուղիղ դեմքով կանգնած մնաց, ծաղիկները դրեց, իր բալիկին հանգստացրեց, որպես քրիստոնյա խաչակնքվեց, զոհերի հիշատակը հարգեց ու հեռացավ ։
Ինձ ասում են` կգա ժամանակը, երբ այս ընտանիքի համար արձան կտեղադրեն ու կամաչեն իրենց արարքներից։
Ես մտածում եմ, որ չեն ամաչի, սրանց նմանները շատ արագ են երես փոխում ու թռնում, հետո էլ ասում` я тут причём?
Աննա Հակոբյան, շնորհակալ եմ Ձեզ, որ այդքան համբերատար եք, բայց հարցեր ունեմ Ձեր անվտանգությանը, թե ինչո՞ւ այդ ժամին Ձեզ Ծիծեռնակաբերդ բերեցին և ո՞վ էր այդ ինֆորմացիան տվել դրանց, թե որ ժամին եք ներկայանալու, որ կազմակերպված հարձակվեն։ Ու սա կազմակերպված էր, ինձ հակառակը չեն ապացուցի։
Հարգանքներս♥️

Возможно, это изображение 7 человек

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ